-
02.02.2014|
16:41
«ՈՒրալյան ծնողական կոմիտեն» իր զայրույթն է հայտնել այն խաղալիք-տիկնիկների արտադրության կապակցությամբ, որոնք վաճառքի են հանվում ռուսաստանյան խանութներում:
-
02.02.2014|
16:40
Սնանկության այնպիսի «Բաց դաս», ինչպիսին ցուցանեցին թե՛ հայրենի խորհրդարանը, թե՛ յուր ընդդիմությունը, երբեք չէր եղել հայոց բազմաչարչար, ամեն բան տեսած պառլամենտարիզմի պատմության մեջ:
-
02.02.2014|
16:39
Փետրվարի 1-ին Ծաղկաձորում տեղի ունեցավ Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի կողմից կազմակերպված ՈՒՀԱ ուսանողական լիգայի «Ձմեռային գավաթ 2014»-ը։ Խաղին մասնակցում էին 7 թիմեր, որոնցից՝ 6 բուհական ուսանողական թիմեր և մեկ մարզային թիմ: Խաղին մասնակցում էր 2 նոր թիմ` Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Ջենթլմեն» և Վանաձորի «Վանաձոր» թիմերը:
-
02.02.2014|
15:32
Օրերս Երևանի պետհամալսարանի գիտխորհրդի նիստում հրապարակվեցին դասավանդման որակի և արդյունավետության վերաբերյալ ուսանողական հարցումների 2012-13 ուստարվա արդյունքները։ Այդ մասին տեղեկացնում է ԵՊՀ կայքը։ Առաջին կիսամյակում հարցմանը մասնակցել է 9217, իսկ երկրորդ կիսամյակում` 7418 ուսանող, ապահովվել է բոլոր ֆակուլտետների մասնակցությունը:
-
02.02.2014|
15:23
«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության ավելի վաղ հրապակվածկոչի հիման վրա՝ նախաձեռնության կողմից անհատական փոստային նամակներ են ուղարկվել Հայաստանում գործող 131 ընկերությունների տնօրեններին»,- տեղեկացնում է dem.am կայքը:
-
02.02.2014|
15:17
Սիրիայի արտաքին գործերի նախարար ՈՒալիդ Մուալեմը հայտարարել է, որ Դամասկոսի պաշտոնական պատվիրակությունը հրաժարվում է ԱՄՆ-ի հետ երկխոսություն վարել «Ժնև -2» համաժողովի շրջանակում, քանի դեռ պետքարտուղար Ջոն Քերրին ներողություն չի խնդրել Սիրիայի հակամարտության կարգավորմանը նվիրված գիտաժողովում իր կողմից ասված խոսքերի համար: Այս մասին հայտնել է Սիրիայի SANA լրատվական պորտալը:
-
02.02.2014|
15:14
Ըստ «Արմենպրես» գործակալության՝ Երևանի մի շարք գրախանութներում անցկացրած հարցումների՝ մանկական գրականությունից ամենամեծ պահանջարկը վայելում են հանրագիտարանները:
-
02.02.2014|
15:05
Մյունխենի կոնֆերանսի շրջանակներում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է ԳԴՀ արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին և Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկուն:
-
02.02.2014|
15:03
Գագաուզիայում այսօր անցկացվում է հանրաքվե՝ ինքնավարության հետաձգված կարգավիճակի հարցով, որը ինքնորոշման հնարավորություն է տալիս, եթե Մոլդովան կորցնի անկախությունը: Համաժամանակյա անցկացվում է խորհրդատվական հանրաքվե. բնակիչներին առաջարկվում է ընտրել՝ ո՞ր միությանն են ուզում ինտեգրվել Եվրոպակա՞ն, թե՞ Մաքսային: Հանրաքվեի համար բացվել են 62 ընտրատեղամասեր, որոնք աշխատելու են 9- 23-ը: Հանրաքվեն կհամարվի կայացած, եթե մասնակցի 91 հազար ընտրողների մեկ երրորդը:
-
02.02.2014|
15:01
Մյունխենում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ՝ տեղեկացրել է Reuters-ը: Հանդիպման մանրամասները հայտնի չեն: